ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ
ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
ք. Երևան,
16 հունվարի 2026 թվական
ՀՀ ԱԺ նստավայր, 334 սենյակ
ժամը՝ 16:00
- 1. Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը հաստատելու մասին
- 2. Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2026 թվականի հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը հաստատելու մասին
- 3. Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2026 թվականի հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին
- 4. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
- 5. Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքի ներկայացում
- 6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին




