ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`
1. պետական բյուջեի նախագծում« պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և կամ. այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելը
2. Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում հանրային ֆինանսների ոլորտում« այդ թվում` ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.
3. պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը« ինչպես նաև ճյուղային« ծրագրային« ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.
4. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձևակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ« ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.
5. պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի« տուրքերի« պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների« ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի պակասուրդի. ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.
6. պետական բյուջեի եկամուտների այդ թվում` արտաբյուջետային միջոցների.« ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող« հատկացված միջոցների այդ թվում` արտաբյուջետային միջոցների. ծախսման և պակասուրդի հավելուրդի. վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.
7. Հայաստանի Հանրապետության սոցիալ¬տնտեսական հիմնական ցուցանիշների« պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը« Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի« այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների« միջազգային կազմակերպությունների« ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.
8. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի և պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների« ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների« պետական բյուջեի դեֆիցիտի պակասուրդի.« դրա ֆինանսավորման աղբյուրների« պետական բյուջեի պարտքերի« ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի« Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի« այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների« միջազգային կազմակերպությունների« ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի« հարցումների և հարցապնդումների ձևակերպմանն աջակցությունը.
9. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի« ինչպես նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային« ծրագրային« ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.
10. պետական բյուջեի կատարման եռամսյակային. ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.
11. Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների« պետական բյուջեի կատարման վերաբերյալ և ընթացիկ եզրակացությունների մասին տեղեկանքների տրամադրումը.
12. իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները իրավասու մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.
13. մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում աջակցելը:
Բյուջետային գրասենյակը պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի« տուրքերի« պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների« ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի պակասուրդի. ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով:
Բյուջետային գրասենյակի գործառույթների իրականացումը
Բյուջետային գրասենյակն իրավասու` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում՝
1. պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը Պատրաստվում և ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10 տասը. աշխատանքային օրվա ընթացքում..
2. պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրըՊատրաստվում և ներկայացվում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը ստանալուց հետո՝ 5 հինգ. աշխատանքային օրվա ընթացքում.:
Բյուջետային գրասենյակը պատգամավորներին« մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին`
1. տրամադրում է գործառույթներն իրականացվում են համապատասխան հարցման ներկայացմանը հաջորդող 10 տասը. աշխատանքային օրվա ընթացքում՝
- տեղեկանքներ՝ պետական բյուջեի նախագծում« պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և կամ. այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ.
- պետական բյուջեի նախագծի ճյուղային« ծրագրային« ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ.
- տեղեկանքներ՝ պետական բյուջեի եկամուտների այդ թվում` արտաբյուջետային միջոցների.« ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող« հատկացված միջոցների այդ թվում` արտաբյուջետային միջոցների. ծախսման վերաբերյալ.
- տեղեկանքներ՝ ՀՀ սոցիալ¬տնտեսական հիմնական ցուցանիշների« պետական պարտքի« ՀՀ¬ում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի« այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների« միջազգային կազմակերպությունների« ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ.
- պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային« ծրագրային« ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ.
- տեղեկանքներ Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդման« ինչպես նաև պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների մասին.
- տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ:
2. աջակցում է նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 երեք. աշխատանքային օրվա ընթացքում՝
- պատգամավորներին և խմբակցություններին` պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձևակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ.
- պատգամավորներին« մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին` պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի« հարցումների և հարցապնդումների ձևակերպման գործում.
- մշտական հանձնաժողովներին` ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում:
Բյուջետային գրասենյակը հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով պատգամավորների և նրանց օգնականների« Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների և մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է սեմինարներ« քննարկումներ« կլոր սեղաններ և ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացներ:
Բյուջետային գրասենյակը պատգամավորների և մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է դասընթացներ` ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ Նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն 10 փորձագետի գրավոր հայտերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի.:
Բյուջետային գրասենյակն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով:
Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 3 երեք. աշխատանքային օրվա ընթացքում« տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում Եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 քսան. աշխատանքային օրվա ընթացքում« իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 20 քսան. աշխատանքային օրվա ընթացքում.:
Բյուջետային գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանքների օրինակնեև տես հավելված 2¬ում:
Բյուջետային գրասենյակը քաղաքական իրադարձություններին և նպատակներին գնահատական չի տալիս: Բյուջետային գրասենյակի փորձագետը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:
Բյուջետային գրասենյակ պատգամավորների« մշտական հանձնաժողովների« խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցումը այսուհետ` հարցում. ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
- հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի կամ խմբակցության լրիվ անվանումը« պատգամավորի դեպքում` նրա անունը« ազգանունը և պատգամավորական մանդատի համարը.
- պետական կառավարման մարմնի անվանումը« որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը եթե այդպիսին ներկայացվում է..
- հարցման բովանդակությունը առարկան..
- հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը եթե այդպիսիք ներկայացվում են..
- հարցումը ներկայացնողի իրավասու անձի. ստորագրությունը.
- հարցումը հանձնելու տարին« ամիսը և ամսաթիվը:
Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի կամ խմբակցության լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին« որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի կամ խմբակցության լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաև էլեկտրոնային փոստի միջոցով:
Բյուջետային գրասենյակում հարցումն ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:
Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես« բայց ոչ ուշ« քան նշված ժամկետներում« եթե հարցումը ներկայացնողը մինչև իրեն պատասխան ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում« եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ« ապա նախ բավարարվում է ընդդիմադիր պատգամավորի« խմբակցության հարցումը:
Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:
Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ« ապա Բյուջետային գրասենյակը հարցումը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում« վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:
Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել և կամ. հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին« ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ`
1. հնարավոր սեղմ ժամկետում հավաքում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով կամ
2. իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:
Հրատապ դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ դեպքերն են`
- մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը.
- Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը.
- պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքը
- պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը.
- Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:
Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի կամ խմբակցության լիազորված անձն իր նախաձեռնությամբ կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու և կամ. բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում: