16/10/2017
<<Ազգային ժողովի կողմից վերահսկողության գործիքակազմը>> թեմայով աշխատաժողով
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը և փորձագետներ Աշոտ Եղիազարյանն ու Աշոտ Ավետիսյանը մասնակցել են 2017 թվականի հոկտեմբերի 13-ից 15-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած «Ազգային ժողովի կողմից վերահսկողության գործիքակազմը» թեմայով աշխատաժողովին, որտեղ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը հանդես է եկել Բյուջետային գրասենյակի գործունեության վերաբերյալ զեկուցմամբ:
|