ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 04.12.2024թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Քաղաքականության մշակման նորարարական եւ մասնակցային մեթոդների վերաբերյալ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ճանաչողական այցին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 8-12-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.12.2024
Կ-352-Ա