Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Կ-237-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 25.12.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝

1) Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
2) Արթուր ՀՈՎՍԵՓՅԱՆ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
3) Սոնա ԽԱԼԱՖՅԱՆ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի եւ դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար
4) Նինա ՓԻՐՈՒՄՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար
5) Հարութ ԱԿԼՈՒՆՑ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի Կ-351-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-237-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

24.12.2024
Կ-368-Ա