ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի Կ-64-Ա ԵՎ Կ-65-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-65-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 100-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «4» թիվը փոխարինել «3» թվով.
2) 101-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով.
3) 158-րդ կետից հետո լրացնել նոր՝ 158.1-ին կետ.
4) «Ընդամենը» տողի «18» թիվը փոխարինել «19» թվով.
5) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «648» թիվը փոխարինել «649» թվով:
2. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-64-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում՝ 66-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3.1-ին գլխում՝ լրացնել նոր 13.1-ին կետ.
«13.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի եւ տեղեկատվական բաժնի առաջատար մասնագետ,»:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
05.06.2025
Կ-144-Ա