Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի Կ-67-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 17.06.2025թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 5-ի Կ-144-Ա կարգադրությունը`  կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-67-Ա կարգադրության՝

1) 117-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 207-րդ կետից հետո լրացնել նոր՝ 207.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի եւ տեղեկատվական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիր՝ 1-3.1-41)՝ համաձայն 207.1-ին հավելվածի:»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

17.06.2025
Կ-154-Ա