ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի Կ-1-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 7-ի «Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման ու վառելիքի տրամադրման կարգը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի` 2019 թվականի հունվարի 25-ի Կ-21-Ա եւ 2019 թվականի փետրվարի 1-ի Կ-23-Լ կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-1-Ա կարգադրության hավելվածում՝
1) 3-րդ կետը «վառելիքով» բառից հետո լրացնել «կամ էլեկտրական հոսանքով» բառերով.
2) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների (բացառությամբ սույն կարգի 18-րդ կետում նշված ավտոմեքենաների) շահագործման համար տրվող վառելիքի ամսական չափաքանակները, ինչպես նաեւ վառելիքի տրամադրման եւ Էլեկտրական հոսանքով աշխատող ծառայողական ավտոմեքենաների էլեկտրական հոսանքով լիցքավորման կարգերը սահմանվում են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամանով:».
3) 18-րդ կետից հետո ավելացնել նոր 18.1 կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«18.1) 18-րդ կետում նշված չափաքանակները հատկացվում են միայն ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների շահագործման դեպքում:».
4) Ուժը կորցրած ճանաչել 19-ից 24-րդ կետերը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
17.06.2025
Կ-155-Ա