Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 25.06.2025թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. 2025 թվականի հուլիսի 8-9-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2025 թվականի հուլիսի 8-9-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

25.06.2025
Կ-169-Ա


03.07.2025 Ազգային Ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 25-ի Կ-169-Ա կարգադրությունում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
07.07.2025 Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 25-ի Կ-169-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին