ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 02.07.2025թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ կարգադրում եմ.
1. 2025 թվականի հուլիսի 1-ից՝ 6 (վեց) ամիս ժամկետով, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել նույն վարչության լրատվության արտադրության բաժնի պետ Դավիթ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
01.07.2025
Կ-172-Ա