ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի Կ-163-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի Ն/7553-2025 գրությունը` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունիսի 23-ի «Տալլին գործուղելու մասին» Կ-163-Ա կարգադրության՝
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Էստոնական մշակութային փառատոնին մասնակցելու համար 2025 թվականի հուլիսի 5-7-ը Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Մանանա Նալբանդյանին (հուլիսի 2-7-ը):».
2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
07.07.2025
Կ-183-Ա