ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի` 2025 թվականի հուլիսի 4-ի դիմումը` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2025 թվականի հուլիսի 22-30-ը ներառյալ տրամադրել 15.03.2023-15.03.2024թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա արձակուրդի մի մասը՝ 6 աշխատանքային օր, եւ 15.03.2025-15.03.2026թթ. ժամանակահատվածի համար հասանելիք ամենամյա արձակուրդի առաջին մասը՝ 1 աշխատանքային օր, ընդամենը՝ 7 աշխատանքային օր տեւողությամբ:
2. 2025 թվականի հուլիսի 22-30-ը ներառյալ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
11.07.2025
Կ-188-Ա