ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 31.07.2025թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի խորհրդարանական ֆորումին մասնակցելու համար 2025 թվականի օգոստոսի 3-7-ը Թուրքմենբաշի (Թուրքմենստան) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
30.07.2025
Կ-198-Ա