ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 08.10.2025թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.
1. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
08.10.2025
Կ-248-Ա