Տպել
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 33 նիստի արձանագրությունից
04.09.2024
Ժամը 13:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրվող հետևյալ նախագծերի վերաբերյալ
1) ա) «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-838-03.05.2024-ԱռՀ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Պ-8381-03.05.2024-ԱռՀ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան
Հիմնական զեկուցող`Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայան
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյան
2) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-843-10.05.2024-ԱռՀ-011/2ամբ.
Հեղինակ` Զարուհի Բաթոյան
Հիմնական զեկուցող` Զարուհի Բաթոյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյան
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյան
3) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-844-14.05.2024-ԱռՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյան
Պ-838-03.05.2024-ԱռՀ-011/0 և դրան կից նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված՝ Պ-838-03.05.2024-ԱռՀ-011/0 և դրան կից Պ-8381-03.05.2024-ԱռՀ-011/0, ինչպես նաև Պ-843-10.05.2024-ԱռՀ-011/0 և Կ-844-14.05.2024-ԱռՀ-011/0 նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2024 թվականի սեպտեմբերի 9-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ