Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում: 
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 
1999թ. ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետը: 
2001-2003թթ. եղել է «ALGORITHM-SERVICE» ընկերության ծրագրավորող, 2003-2004թթ.` «SIRIUS» ընկերության ծրագրավորող, 2004 - 2005թթ.` «MP-HITECH» ընկերության ծրագրավորող, 2005 - 2007թթ.` «ACCUSOFT corporation» ընկերության ծրագրավորող, 2007-2010թթ.` «LIFE» ընկերության ծրագրավորող: 
2014-2020թթ.` «Matersson» LLC ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն: 
2018-2020թթ. եղել է Երեւանի ավագանու  «Իմ քայլը» խմբակցության անդամ: 
27.11.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): 29.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ: 
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 
Ամուսնացած է, ունի երեք զավակ: 
	
	




