Ծնվել է 1985թ. նոյեմբերի 16-ին Ստեփանակերտում: 
2006-2008թթ. ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում: 
2006թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագետ: 2013թ.՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության տեսության մագիստրոս: 
2008-2023թթ. եղել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ խորհրդի անդամ: 
2017 թվականից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է: 
2023թ. նոյեմբերի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
	
	




