National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արմենուհի Նշանի Ղազարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
21.11.1976
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1976թ. նոյեմբերի 21-ին Երեւանում:

1998թ. ավարտել Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:

1998-2006թթ. աշխատել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ  դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: 2010-2011թթ.՝ Երեւանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: 2012-2014թթ.՝ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության փորձագետ (հասարակական հիմունքներով): 2015-2018թթ.՝ Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի դաստիարակչական աշխատանքների մանկավարժ-կազմակերպիչ:

2021-2024թթ.՝  Երեւանի Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Հեղինակ է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության միջոց (Motivation )» հետազոտության (2014թ.) եւ արցախյան ազատամարտին նվիրված «Ապարանամարտ» գրքի (2017թ.):

2017թ. հիմնադրել է «Նաիրի ՍԱՄ» ընկերությունը:

2024թ. օգոստոսի 15-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am