National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վանիկ Սիրակի Օհանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
22.10.1982
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 22-ին Վանաձորում:

2005թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Բժիշկ-ստոմատոլոգ: 2006-2007թթ. աշխատել է «Գայաննա դենտ» ՍՊԸ-ում՝ բժիշկ-ստոմատոլոգ:

2007-2013թթ.՝ «Դենս» ՍՊԸ-ում՝ բժիշկ-ստոմատոլոգ: 2008-2012թթ.՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դասախոս:

2011-2016թթ.՝  «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավար: 2013-2017թթ.՝ «Մարիդենտ» ԱՁ ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ:

2017թ. հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ ստոմատոլոգիական կլինիկան:

2019-2020թթ. աշխատել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն:

2024-2025թթ.՝ «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն:

2020-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 9 ընտրատարածք):

2021թ. հոկտեմբերի 12-դեկտեմբերի 22` Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2021թ. դեկտեմբերի 23-ից եղել է Վանաձոր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ:

2025թ. սեպտեմբերի 3-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am