Ծնվել է 1928թ. սեպտեմբերի 23-ին Գրոզնիում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` տնտեսագետ աշխարհագրագետի որակավորմամբ: ԳԱԱ թղթակից անդամ, աշխարհագրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
Աշխատել է Երեւանում որպես ուսուցիչ, մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում, դասախոսել ԵՊՀ-ում, 1976-ից` Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: 1990-95-ին` ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:
Անկուսակցական: