Ծնվել է 1950թ. օգոստոսի 13-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը` շինարար տնտեսագետի որակավորմամբ:
Երկու անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 10 տարի (1974-77-ին, 1981-87-ին) եղել է կալանավայրում: Աշխատել է բանվոր, այնուհետեւ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ: