Ծնվել է 1973 թ. հունիսի 11-ին Երեւանում:
1995 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:
1992-1995թթ. աշխատել է Երեւանի «Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ում տնտեսագետ, 2002-2003 թթ.՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: