Ծնվել է 1957թ. հունիսի 16ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ մեխանիկի որակավորմամբ: Տեխն. գիտ. թեկնածու:
1980-84-ին եղել է ԵրՊԻ ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, 1984-88-ին` Չարենցավանի հաստոցաշինական ամ գլխավոր մետալուրգի տեղակալ, հավաքման արտադրամասի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, 1988-ից` Երեւանի «Էլեկտրասարք» ամ գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրեն, 1993-ից` «Էլեկտրասարք» ԲԸ նախագահ:
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:
Անկուսակցական: