Ծնվել է 1940թ. հունիսի 3-ին Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում: Ավարտել է Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը` սննդի ապրանքագետի որակավորմամբ:
1963-75-ին աշխատել է Օձունի սննդի կոմբինատի գլխավոր ինժեներ, 1975-77-ին` Քարակերտի պահածոների գործարանի գլխավոր ինժեներ, 1977-93-ին` Արարատի պահածոների գործարանի գլխավոր տնօրեն, 1993-ից` Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն:
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:
Անկուսակցական: