Ծնվել է 1956թ. նոյեմբերի 7-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ հիդրոտեխնիկի որակավորմամբ: Տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
1979-85-ին դասավանդել է ԵրՊԻ-ում, 1987-1991-ին՝ ԵրՄԻ-ում, 1987-91-ին՝ Երեւանի երիտասարդության գիտատեխնիկական ստեղծագործության կենտրոնի տնօրեն, 1992-93-ին՝ «Հիդրոէկ» մասնագիտացված ընկերության գլխավոր տնօրեն, 1993-95-ին՝ ջրային պրոբլեմների եւ հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1995-ից՝ գյուղատնտեսության եւ պարենի նախարարության ջրային տնտնեսության եւ մելիորացիայի վարչության պետ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ: