Ծնվել է 1942թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի Բրյուսովի անվ. մանկավարժական ինստիտուտը` բանասերի որակավորմամբ: Բանասիր. գիտ. թեկնածու:
1965-66-ին աշխատել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղում ուսուցիչ, 1969-72-ին սովորել է Տարտուի համալսարանի ասպիրանտուրայում, 1966-69-ին եղել է ԵՊՀ գրականության ամբիոնի լաբորանտ, 1972-80-ին` դասախոս, 1980-82-ին` հայագիտական կենտրոնի գիտաշխատող, 1989-90-ին` Երեւանի կոնսերվատորիայի հայագիտական ամբիոնի վարիչ: Դատապարտվել է քաղաքական գործունեության համար, 1982-87-ին եղել է կալանավայրում: 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ:
1995-ի հուլիսի 28ին ընտրվել է Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: