Ծնվել է 1923թ. սեպտեմբերի 13-ին Երեւանում: Ավարտել է Ս. Պետերբուրգի էլեկտրատեխնիկական կապի զինվորական ակադեմիան: Տեխն. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ, մի շարք այլ երկրների ԳԱ-ների անդամ: Գեներալ-մայոր: ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր:
1946-63-ին աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հրթիռահրետանային վարչության համակարգում, 1963-77-ին՝ ԵրՄՄԳՀի-ի տնօրեն, 1977-89-ին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ: 1989-ին ընտրվել է ԳԱԱ ֆիզիկա-տեխնիկական եւ մաթեմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար,1993-ին՝ ԳԱԱ նախագահ: Եղել է ԽՍՀՄ(1979-89թթ) եւ ՀԽՍՀ(1963-88թթ) ԳԽ պատգամավոր:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:
Անկուսակցական: