Ծնվել է 1951թ. հունիսի 8-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ համապատասխանաբար տնտեսագետի եւ ֆիզկուլտուրնիկի որակավորումներով:
1975-85-ին աշխատել է Երեւանի մոդելային կոշիկների ֆաբրիկայում մատակարարման բաժնի պետ, 1985-91-ին՝ «Դավիթ» կոոպերատիվի նախագահ, 1991-ից՝ «Սալոնիկ» փոքր ձեռնարկության նախագահ:
Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:
Անկուսակցական: