Ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին: 1966-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մեխանիկ-մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-68-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվան ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու(1972): Եղել է ԽՄԿԿ անդամ:
1968-71-ին աշխատելէ ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ Հայաստանի Պետական պլանային կոմիտեի գիտա-տեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-90-ին՝ Երեւանի պետական համալսարանում դոցենտ, ամբիոնի վարիչ:
1988-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1989-ից ՀՀՇ վարչության անդամ է: 1988 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989թ. մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին:
ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երեւանի Արաբկիրի 34-րդ ընտրատարածքից:
1990 թ. օգոստոսին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, 1991 թ. դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ:1991-ին ընտրվել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-ին՝ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի (ՍՏՀԽՎ, 1993), ԵԱՀԿ խորհրդանային վեհաժողովի(1993), ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդանային վեհաժողողվի(1993) Հայաստանի պատվիրակությունների ղեկավար:1995-ի հունիսից ՍՏՀԽՎ նախագահ:
Ավելի քան 30 գիտական աշխատությունների եւ բուհական դասագրքերի հեղինակ է: