Ծնվել է 1929 թ. հուլիսի 11-ին: Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը՝ ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է Երեւանի պետական համալսարանում՝ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան: Ընտրվել է ՀՀ ԳԽ տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ: Մահացել է 1994 թ. հունիսի 3-ին: