Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է նույն համալսարանի քրեագիտության լաբորատորիայում, այնուհետեւ՝ ՀԽՍՀ արդարադատության նախարարության դատական փորձաքննության գիտահետազոտական լաբորատորիայում՝ դատահետքաբանական եւ ձգաբանական փորձաքննությունների բաժնի պետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԴ պատգամավորական խմբի անդամ: