Ծնվել է 1934 թ. մայիսի 5-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ քիմիկոսի որակավորմամբ: Տեխ. գիտ. դոկտոր: Աշխատել է Երեւանի նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտում՝ ավագ գիտաշխատող: Ընտրվել է ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Աշխատում է նյութաբանության գիտահետաարտադրական միավորման տնօրեն: Եղել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի անդամ: