Ծնվել է 1954 թ. հունվարի 5-ին: Ավարտել է Ս. Պետերբուրգի Վոզնեսկու անվան ֆինանսատնտսագիտական ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագիտության թեկնածու: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է ՀՀ «Ավտովազտեխսպասարկում» արդյունաբերական առեւտրական ֆիրմայի գլխավոր տնօրեն, այժմ՝ ՀՀ «Արարատ-Լադա» բաժնետիրական ընկերության նախագահ: «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ: