Մեխակ Ներսիկի Մխիթարյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
01.04.1951 |
|
Կուսակցություն |
Անկուսակցական |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
Ծնվել է 1951 թ. ապրիլի 1-ին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում:
1972 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Ճարտարագետ-տեխնոլոգ:
1972-1973 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1973-1974 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի պահածոների գործարանում հերթափոխի պետ: 1974-1978 թթ. եղել է ՀԼԿԵՄ Հոկտեմբերյանի շրջկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար:
1978-1988 թթ.` ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ, 1988-1993 թթ.` Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ: 1995-1998 թթ. չի աշխատել:
1998-2003 թթ.` Արմավիրի մարզպետի տեղակալ:
1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր (211 ընտրատարածք):
2003 թ. հունիսի 15-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից:
Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ:
2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: