Ծնվել է 1937 թ. փետրվարի 20-ին: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորմամբ: Փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է ՀԿԿ Մարտունիի շրջկոմի առաջին քարտուղար, ընտրվել Մարտունիի շրջանային խորհրդի պատգամավոր: Ընտրվել է ՀՀ ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, այժմ՝ Երեւանի մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ: ՀԿԿ խմբակցության անդամ: