ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-824-17.04.2024-ԱՀ-013/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-824-17.04.2024-ԱՀ-013/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները Ներկայացված հայտարարության Նախագծով առաջարկվում է է ընդունել Ազգային ժողովի հայտարարություն «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ», որի անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակների, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովը, լինելով ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմինը, իր հստակ դիրքորոշումը պետք է ներկայացնի երկու երկրների միջեւ սահմանների որոշման իրավաքաղաքական հիմքերի եւ սկզբունքների վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ սահմանազատման ու սահմանագծման հարցերով միջազգային լավագույն փորձի վրա: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 18.04.2024թ.
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) եւ այն սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լինելով ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմինը իր հստակ դիրքորոշումը պետք է ներկայացնի երկու երկրների միջեւ սահմանների որոշման իրավաքաղաքական հիմքերի եւ սկզբունքների վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ սահմանազատման ու սահմանագծման հարցերով միջազգային լավագույն փորձի վրա: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 22.04.2024թ.
|