ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-850-29.05.2024-ՊԱ-011/0) եւ «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-850.1-29.05.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-850-29.05.2024-ՊԱ-011/0) եւ «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-850.1-29.05.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

30.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

30.05.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ ատոմային էներգետիկայի եւ ավիացիայի բնագավառները կանոնակարգող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու նպատակով: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրության համաձայն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների եւ դրանց ապահովմանն ուղղված պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ, իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների եւ ՀՀ պետական կառավարման մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները՝ ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության եւ միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաեւ ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների՝ այլ երկիր ուղարկման հիմնահարցերը սահմանվում են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշմամբ, որոնք իրենց հերթին չեն պարունակում որեւէ լիազորող նորմ: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.06.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Գործող օրենսդրության համաձայն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների եւ դրանց ապահովմանն ուղղված պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ, իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների եւ ՀՀ պետական կառավարման մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները՝ ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության եւ միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաեւ ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների՝ այլ երկիր ուղարկման հիմնահարցերը սահմանվում են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշմամբ, որոնք իրենց հերթին չեն պարունակում որեւէ լիազորող նորմի հղում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է առաջացած խնդրին լուծում տալու եւ գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն եւ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշումներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հնարավորությունն ապահովելու նպատակով՝ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում ավելացնել համապատասխան լիազորող նորմեր:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

11.06.2024թ.