ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-968-26.11.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-968-26.11.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 09.12.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 09.12.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը նախատեսվում է տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով: Ծրագրի նպատակներն են մեծացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկ կարողությունները, ապահովել դրանց ինտեգրումը էլեկտրահաղորդման ցանցում եւ ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առեւտրային կենսունակությունը: Վարկային միջոցները տրամադրվոմ են հետեւյալ պայմաններով եւ դրույթներով. - վարկի գումար` 40,000,000 ԱՄՆ դոլար, - վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող, - վարկի լողացող տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա SOFR + լողացող սպրեդ, 09.08.2024թ. դրությամբ այն կազմում է 6.99% (5.35% + 1.64%), - պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ, - միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում, - վարկի մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի, - վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, - մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039թ. հուլիսի 15-ից մինչեւ 2049թ. հունվարի 15-ին՝ վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով, - վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2029 թվականի հունիսի 30: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 02.12.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի օգոստոսի 6-ին եւ օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Համաձայնագրի 1-ին հավելվածում սահմանված ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Համաձայնագրով Բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 (քառասուն միլիոն) դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումը ապահովող Ծրագիրն իրականացնելու նպատակով: Ծրագրի նպատակներն են մեծացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկ կարողությունները, ապահովել դրանց ինտեգրումը էլեկտրահաղորդման ցանցում, ինչպես նաեւ ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առեւտրային կենսունակությունը: Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող երեք հավելված եւ մեկ առդիր՝ Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Ծրագրի կատարումը», Հավելված 3. «Հանձնառությամբ պայմանավորված աստիճանական մարման ճամանակացույց» եւ Առդիր. «Սահմանումներ»: Բանկը համաձայնում է վարկային միջոցներ տրամադրել հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 09.12.2024թ.
|