ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-969-26.11.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-969-26.11.2024-ՖՎ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածում լրացվող 17.4-րդ մասում նշված «ՀՀ կառավարության» բառերի վերաբերյալ նշենք, որ նախ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», բացի այդ՝ Օրենքի 1.2-րդ հոդվածի 13-րդ մասով նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն)» ձեւակերպումից բխում է, որ Օրենքում այդ դրույթից հետո պետք է կիրառվի հենց «կառավարություն» տարբերակը: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա ապահովել Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով Օրենքի 1.2-րդ հոդվածում լրացվող 17.4-րդ մասի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին եւ Օրենքի մնացած դրույթներին:

Նույն դիտարկումը վերաբերում է Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով Օրենքի 1.2-րդ հոդվածում լրացվող 17.5-րդ մասում նշված «ՀՀ կառավարության» բառերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 14-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի համարակալումն առաջարկում ենք կա՛մ համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ օրենսդրական ակտերի հոդվածների մասերի, կետերի համարակալման համար սահմանված պահանջներին, կա՛մ համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)», հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 14-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի համարակալումը համապատասխանեցնել Օրենքում կիրառվող հոդվածների մասերի եւ կետերի համարակալման սկզբունքին:

3. Նախագծում առկա են մի շարք վրիպակներ, ինչպես օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված «17.1.-րդ» ձեւակերպումը, Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետում նշված «17,3-րդ» ձեւակերպումը, Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով Օրենքի 1.2-րդ հոդվածում լրացվող «17.5» համարակալումը եւ այլն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.12.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.12.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել «Հանրային ներդրում» եւ «Հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները, ինչպես նաեւ հստակեցնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք իրավակարգավորումներ, մասնավորապես` կապված բյուջետային ծրագրերի սահմանման եւ բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերի իրականացման պայմանների հետ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

09.12.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ օրենսդրության մեջ եւ գործնականում առկա են մի շարք իրավական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս համապատասխանեցնել եւ համահունչ դարձնել ՀՆԿ (հանրային ներդրումների կառավարում) շրջանակը եւ բյուջետային  գործընթացը:

Ըստ հեղինակի՝ Օրենքում բացակայում է ներդրումային ծրագրի սահմանումը, իսկ ծրագրային բյուջետավորման դասակարգումը համապատասխան կարգավորում չի սահմանում բյուջետային ծրագրերի ու ներդրումային նախագծերի համար: Այս անհամապատասխանությունը թույլ է տալիս հանրային ներդրումային ծրագրերը ներառել պետական բյուջեում ՀՆԿ գործընթացից դուրս՝ խաթարելով դրա ՀՆԿ բարեփոխման ամբողջական իրականացումը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն հստակեցնել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգի կապը Օրենքով կարգավորվող գործընթացների հետ: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Հեղինակն ակնկալում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը կնպաստի հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

06.12.2024թ.