ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-982-09.12.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-982-09.12.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.12.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.12.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը, որը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է՝ ուղղված Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը, նպատակ ունենալով զարգացնել մշակութային ժառանգության պահպանության եւ օգտագործման կարողությունները եւ համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունը ողջ Ասիայում, խթանել մարդկանց ուղիղ հաղորդակցությունն ասիական երկրների միջեւ, դյուրացնել ասիական քաղաքակրթությունների փոխանցումը եւ ձեւավորել Ասիայի համար ընդհանուր ապագա ունեցող համայնք:

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության հաաձայն «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» Կանոնադրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.12.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել   2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված  «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն)՝ անդամ երկրների մշակույթների պահպանման եւ զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Նշենք, որ Մշակութային ժառանգության պահպանության ասիական դաշինք նախաձեռնության առաջին հանդիպումը տեղի է ունեցել առցանց՝ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Նախաձեռնության հիմնադիր անդամներ են դարձել Հայաստանը, Չինաստանը, Կամբոջան, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Իրանը, Պակիստանը, Ղրղզստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սիրիան եւ Եմենը:

Ներկայումս Կանոնադրությունն ընդունվել է 12 պետության կողմից:

Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (այսուհետ՝ ՄԺԱԴ) բաղկացած է Ընդհանուր ժողովից, Խորհրդից, Գիտական կոմիտեից եւ Քարտուղարությունից:

ՄԺԱԴ-ն իրականացնում է հետեւյալ գործունեությունը.

  • աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության եւ կառավարման ոլորտում,
  • ֆորումների, համաժողովների եւ մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում,
  • մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանում,
  • համագործակցության արդյունքների եւ փոխանակման ծրագրերի եւ ձեռքբերումների տարածում:

Այսպիսով, ակնկալվում է, որ ՄԺԱԴ-ը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար: Այն կնպաստի նաեւ հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

12.12.2024թ.