ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1078-19.05.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1078-19.05.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետում «օրենքի» բառին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով 381-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասով սահմանված է. «Կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով»: Հատկանշական է, որ Նախագծով սահմանված չէ, թե ինչ ժամկետում է Կառավարությունն ընդունում քննարկվող նորմում նված դեպքերը ու կարգը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը: Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով սահմանել Կառավարության կողմից ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.06.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.06.2025թ.
Ներկայացված Նախագիծն ուղղված է նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականության ապահովմանը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպմանը, հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը եւ հարկային իրավախախտումների բացահայտմանը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է.
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 22.05.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականության, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպման եւ հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետության ապահովմամբ: Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքում (335-րդ, 381-րդ, 396-րդ եւ 416-րդ հոդվածներ), մասնավորապես, հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել Օրենսգրքի կարգավորումներին, սահմանել, որ ՀԴՄ կիրառող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան, ինչպես նաեւ պատասխանատվություն սահմանել նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելու կամ սխալ տեղեկատվություն փոխանցելու համար: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծի ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ կբարձրանա հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը, ինչը կնպաստի հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 22.05.2025թ.
|