ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1087-26.05.2025-ՊԱ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10871 -26.05.2025-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10872 -26.05.2025-ՊԱ-011/0), «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10873 -26.05.2025-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10874 -26.05.2025-ՊԱ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10875 -26.05.2025-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10876 -26.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1087-26.05.2025-ՊԱ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10871 -26.05.2025-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10872 -26.05.2025-ՊԱ-011/0), «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10873 -26.05.2025-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10874 -26.05.2025-ՊԱ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10875 -26.05.2025-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10876 -26.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածի 3-րդ մասում «123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ եւ 129.2-րդ» բառերը փոխարինել «224-րդ հոդվածով նախատեսված՝ ճանապարհային երթեեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումների համար պատասխանատվություն սահմանող» բառերով: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսվող իրավախախտումները չեն ընդգրկում Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 14-րդ եւ 15-րդ մասերը եւ Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները նրանց համար չեն լինելու տարածելի: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 12.06.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 12.06.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն՝ միաժամանակ խստացնելով Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով պատասխանատվությունը, համաձայն որի՝
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով նախատեսվում է արգելել 18 տարին չլրացած անձան արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ նախատեսել վարչական պատասխանատվություն 18 տարին չլրացած անձանց նմանատիպ առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելու կամ նման առարկաների վաճառքին ներգրավելու համար: Փաթեթով առաջարկվում է սահմանել կարգավորում, որը հնարավորություն կտա՝ ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած եւ Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչեւ 3 ամիս ժամկետով ճանաչել գործող: Նախագծերի փաթեթով հստակեցվում է նաեւ ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 02.06.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում», համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում», «Երեխայի իրավունքների մասին», «Ոստիկանության մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխություններով եւ լրացումներով, ըստ էության, առաջարկվում է վերոհիշյալ օրենքներում խստացնել պատասխանատվության մի շարք դրույթներ: Մասնավորապես, - տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն, - արգելել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, նախատեսել վարչական պատասխանատվություն 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելու, նշված անձանց այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին ներգրավելու, ինչպես նաեւ՝ 16-ից մինչեւ 18 տարեկան անձանց կողմից վերոհիշյալ առարկաները, սարքերը եւ գործիքները կրելու համար: Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, ըստ հեղինակի, կհստակեցվի նաեւ ոստիկանության՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացնելու իրավունքը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 03.06.2025թ.
|