ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1101-06.06.2025-ՄԻ-011/0), «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11011 -06.06.2025-ՄԻ-011/0), «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11012 -06.06.2025-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11013 -06.06.2025-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11014 -06.06.2025-ՄԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11015 -06.06.2025-ՄԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1101-06.06.2025-ՄԻ-011/0), «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11011 -06.06.2025-ՄԻ-011/0), «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11012 -06.06.2025-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11013 -06.06.2025-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11014 -06.06.2025-ՄԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11015 -06.06.2025-ՄԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 8-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) մի շարք հոդվածներում ցանկացած հոլովաձեւով շարադրված «շահեր» բառերից առաջ լրացնել «լավագույն» բառերը: Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածում «112-րդ հոդվածի 2-րդ մասում» ձեւակերպումը փոխարինել «112-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում» ձեւակերպմամբ: 2. Նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ կետում առաջարկում ենք «երկրորդ պարբերությունից» բառերը փոխարինել «2-րդ կետից» բառով եւ թվով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 3. Նախագծի 33-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենսգրքի 111-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.3-րդ մասում կիրառվում է «Ոստիկանության» բառը: Հատկանշական է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն)» նշումը կիրառվում է Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.2-րդ մասում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Նախագծի 34-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.2-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանից հանվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն)» ձեւակերպումը, ինչի արդյունքում հասկանալի չէ, թե ինչու է Օրենսգրքում կիրառվում «Ոստիկանություն» տարբերակն իր հոլովաձեւերով: 4. Նախագծի 33-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենսգրքի 111-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.5-րդ մասով հղում է կատարվում «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի 14-րդ կետին: Մինչդեռ Նախագծերի փաթեթով նոր խմբագրությամբ շարադրվող «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքն ունի ընդամենը 31 հոդված: Առաջարկում ենք շտկել վերոնշյալ վրիպակը: 5. Նախագծի 57-րդ հոդվածի 7-րդ կետով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 13-րդ մասից հետո լրացվում է 15-րդ մաս: Առաջարկում ենք շտկել համարակալման հետ կապված վրիպակը: 6. Նախագծի 65-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 7. Նախագծի 65-րդ հոդվածի 2-րդ մասում եւ «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ՝ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Այս դիտարկումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք նաեւ Նախագծի 65-րդ հոդվածի 3-րդ մասում եւ «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասում առկա «ենթաօրենսդրական» բառերից հետո լրացնել «նորմատիվ իրավական» բառերը: 8. Առաջարկում ենք «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի գլուխները համարակալել արաբական թվանշաններով, ինչպես նաեւ համարակալումից հետո նշված կետերը հանել հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով ( ) Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»: 9. «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի ամբողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով նշված «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերին: 10. «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Փաստաբանության մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք «Փաստաբանության մասին» բառերը երկու կողմից ներառել չակերտներում, ինչպես նաեւ «օրենքով» բառին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Այս դիտարկումը հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասում, 31-րդ հոդվածի 7-րդ մասում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում նոր լրացվող 7-րդ կետում «օրենքով» բառին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել, 11. «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի 6-րդ բաժնի վերնագրում առաջարկում ենք «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերը փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ: 12. «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի 31-րդ հոդվածի 6-րդ մասում հղում է կատարվում նույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետին, թեեւ նշված 26-րդ հոդվածը 4-րդ մաս չունի, ուստի առաջարկում ենք վերանայել «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետին կատարված հղումը: Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, որոնք շտկման կարիք ունեն: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը՝ նշենք, որ չի բացառվում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 27.06.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 27.06.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ինչպես նաեւ շրջանառության մեջ դնել «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը: Նախագծերի փաթեթով նախատեսվում է ՝
Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարող է առաջանալ լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն, քանի որ Նախագծերի փաթեթը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրը, իսկ մյուս կողմից՝ ա) ավելանում է համայնքի ղեկավարի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հիմնականում համայքի ղեկավարին վերապահված լիազորությունների տեսքով, հետեւաբար՝ այդ լիազորությունների իրականացման համար ընթացիկ տարբվա կտրվածքով պետական բյուջեից համայնքների բյուջեներին պետք է փոխանցվեն համապատասխան ֆինանսական միջոցներ, բ) նախատեսվում է երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման, վերամիավորման եւ այլընտրանքային խնամքի ձեւի փոփոխության ժամանակ տեղափոխման, ինպես նաեւ հրատապ դեպքերի ահազանգերի հիման վրա այցերի իրականացման հնարավորություն, գ) նախատեսվում է նաեւ սոցիալական աշխատողների վերապատրաստման գործընթացներ, եւ եթե դրանք կազմակերպվեն ընթացիկ տարում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 18.06.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում», շրջանառության մեջ դնելով Նախագծերի փաթեթում ներառված «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Հեղինակի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտականությունների իրականացման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների բացահայտման, ուղղորդման, երեխաների հետ առնչվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ու գործառույթների հստակեցման, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության առանձին ձեւերի կանոնակարգման, օրենսդրական կարգավորումներ պահանջող տարաբնույթ բացերի, իրավական անորոշությունների, ինչպես նաեւ տեխնիկական վրիպակների կարգավորման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով ներկայացվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն ակնկալում է, որ կլրացվեն վերոնշյալ բնագավառում օրենսդրական բացերը, կհստակեցվեն տարբեր մարմինների միջեւ գործառույթների բաշխումը եւ այլն: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - ամրագրել փաստացի խնամակալի եւ հոգաբարձուի վերաբերյալ դրույթը, որը ժամանակավոր այլընտրանքային խնամքի ձեւ է՝ ուղղված երեխային լրացուցիչ տրավմայի չենթարկելուն այն դեպքերում, երբ կա մերձավոր ազգական, ով պատրաստակամ է ստանձնել երեխայի խնամքը եւ այլն, - ազգային օրենսդրության համապատասխանեցում միջազգային օրենսդրությանը՝ իրականացնելով ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, - ամրագրել երեխայի լավագույն շահերի պարտադիր ապահովումը որդեգրման եւ խնամատարության դեպքերում, - հստակեցնել երեխայի պաշտպանության համակարգում խնամակալության եւ հոգաբարձության մարմինների լիազորությունները եւ ընթացակարգերը, - սահմանել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւոր հասկացությունները՝ բուլինգ, ֆիզիկական պատիժ, սեռական շահագործում եւ այլն, ինչպես նաեւ բռնության կամ դրա ռիսկի դեպքում պարտադիր ահազանգման պարտականություն, - ամրագրել ծնողական իրավունքներում սահմանափակված անձին զրկելու երեխայի հետ կապ հաստատելու հանգամանքը, - սահմանել երեխայի որդեգրման եւ դրա գործընթացի գաղտնիքը կրող անձանց շրջանակը եւ դրա վերաբերյալ տեղեկատվության հրապարակման արգելքը, - սահմանափակել կենսաբանական ծնողի մասնակցությունը խնամատարության պայմանագրի կնքմանը, վերջինիս դատական կարգով ծնողական իրանունքների սահմանափակման առկայության դեպքում, - սահմանել օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ՀՀ կառավարության նշանակած կենտրոնական մարմին ներկայացվող փաստաթղթերը, վերջինիս կողմից կիրառվող սահմանափակումները, ինչպես նաեւ հավատարմագրման կասեցման կամ դադարեցման դեպքերը, - սահմանել երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման ժամկետը՝ 18 ամիս: Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է Նախագծերի փաթեթում առկա Օրենսգրքերի եւ Օրենքների համապատասխանեցում միջազգային չափանիշներին, արդյունքում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների ապահովում, ինչպես նաեւ արդյունավետ պայքար՝ վերջինների իրավունքների խախտումների դեմ: Ակնկալվում է նաեւ երեխայի որդեգրման եւ խնամատարության խնդրահարույց հարցերի եւ տարաձայնություններ առաջացնող եզրույթների ու ձեւակերպումների հստակեցում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 19.06.2025թ.
|