ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1104-09.06.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11041-09.06.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11042 -09.06.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11043 -09.06.2025-ՊԻ-011/0) եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11044 -09.06.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1104-09.06.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11041 -09.06.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11042 -09.06.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11043 -09.06.2025-ՊԻ-011/0) եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11044 -09.06.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 3-րդ հոդվածով սահմանված է. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո չորս ամսվա ընթացքում: »: Այսպես՝ եւ՛ Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 132-րդ հոդվածում լրացվող նոր 5-րդ մասի, եւ՛ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 134-րդ հոդվածում լրացվող նոր 5.1-ին մասի վերջում սահմանվում է միեւնույն նախադասությունը հետեւյալ բովանդակությամբ. «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը»: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը կախված է միայն Նախագծի 2-րդ հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց, իսկ Նախածի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է միայն մեկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ: Վերոգրյալը հիմք ընդունելով, նշենք, որ հասկանալի չէ, թե արդյոք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենսգրքում լրացվող նոր կարգավորումներում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը նույնն են, թե՝ ոչ: Եթե դրանք նույնն են, ապա անհրաժեշտ է սահմանել այդ դրույթը միայն մեկ կարգավորման մեջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները»: Եթե դրանք տարբեր են, ապա անհրաժեշտ է Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասւոմ նշված «ակտը» բառը փոխարինել «ակտերը» բառով: Այս համատեքստում նշենք նաեւ, որ հասկանալի չէ, թե ինչու է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը կախված հենց Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 134-րդ հոդվածում լրացվող նոր 5.1-ին մասից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Վերոնշյալ դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծերի փաթեթի մնացած նախագծերին: 2. «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3.1-ին մասում լրացվող երկրորդ նախադասության մեջ կիրառվում է «Կառավարությունը» բառը: Մինչդեռ «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)»: Առաջարկում ենք «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Կառավարությունը» բառը փոխարինել «կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումները: Այս դիտարկումը վերաբերելի է «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի բոլոր հոդվածներում (բացառությամբ՝ 8-րդ հոդվածի) նշված «Կառավարությունը» բառերին: Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող նորմում «նախադասությունը» բառը փոխարինել «նախադասությունները» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրացվում են մեկից ավելի նախադասություններ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված «նախադասությունը» բառերին: 3. «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «գործադրմամբ:» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «գործադրմամբ.» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «գործադրմամբ» բառից հետո կիրառվում է այլ կետադրական նշան: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում կիրառված «գործադրմամբ:» ձեւակերպմանը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.06.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.06.2025թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է սահմանել իրավական հիմքեր դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու համար, ինչը կնպաստի դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարմանը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից եւ ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 24.06.2025թ.
Կառավարության կողմից ներկայացվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են գործնականում հանդիպող խնդիրները՝ կապված դատարանների կողմից կիրառվող հայցի ապահովման միջոցների, դրանց վերացման, ինչպես նաեւ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գույքի արգելադրումների, դրանց վերացման եւ սնանկության վարույթների ժամանակ կիրառվող սահմանափակումների իրավահարաբերությունների իրացման հետ: Նախատեսվող փոփոխություններով եւ լրացումներով առաջարկվում է դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից եւ ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)
|