ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1113-26.06.2025-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1113-26.06.2025-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.07.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.07.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի փետրվարի 28-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ, իսկ վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետյալ ուղղություններով՝ առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում եւ հաշվետվողականության թվայնացում եւ ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում եւ էլեկտրոնային առողջապահության գործքիների կիրառության բարելավում: Համաձայնագրի վարկավորման պայմանները հետեւյալն են՝ - վարկի գումար՝ 45.310 մլն եվրո, - վարկի արժույթ՝ եվրո, - վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող, - վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor (ընթացիկ տարվա հուլիսի 8-ի դրությամբ՝ 2.019 տոկոս) + 0.5% մարժա + 0.1% (ժամկետի հավելավճար) + 0.12% (արժույթի հավելավճար), 10.03.2025թ. դրությամբ տոկոսադրույքը կկազմի 3.11%, - պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ, - վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ, - վարկի սպասարկման ամսաթվեր՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը եւ դեկտեմբերի 15-ը, - վարկի ժամկետ՝ 18 տարի, - վարկի արտոնյալ ժամկետ՝ 7 տարի, - վարկի մարման ժամկետ՝ 11 տարի, - վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 31.12.2028թ., Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 09.07.2025թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի փետրվարի 28-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական Զարգացման Բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրով նախատեսվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից ՀՀ-ին տրամադրել 45.3 մլն եվրո վարկ՝ բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացմանն աջակցելու նպատակով: Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետեւյալ ուղղություններով՝
- Առողջապահական ծառայությունների որակի գնահատում եւ հաշվետվողականության թվայնացում եւ ինստիտուցիոնալացում, - Բժշկական հաստատությունների լիցենզավորում, - Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, - Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, - Էլեկտրոնային առողջապահության գործքիների կիրառության բարելավում: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանին բարելավելու բժշկական օգնության եւ սպասարկման որակը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 07.07.2025թ.
|