ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1117-01.07.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1117-01.07.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 15.07.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 15.07.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը: «Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքների միավորում» կազմակերպությունը հիմնադրվել է 2019թ-ին եւ ունի 42 անդամ պետություն, 7 միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություն: ԱԴԵԿ-ի հիմնական առաքելությունն է կլիմայի փոփոխության եւ աղետների կանխարգելման դիմակայության ուժեղացմանն ուղղված նոր եւ գոյություն ունեցող ենթակառուցվածքների զարգացումն ու կատարելագործումը: Կազմակերպության գործունեությունն ուղղված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին աջակցելուն, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների շրջանակային ծրագրից բխող միջոցառումների իրականացմանը եւ Փարիզյան համաձայնագրով ամրագրված դրույթների պատշաճ կատարմանը: Միավորմանն անդամակցելու պարտադիր անդամավճար առկա չէ, սակայն պետք է նշել, որ ԱԴԵԿ-ի կանոնադրության 8-րդ եւ 9-րդ հոդվածները կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 11.07.2025թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն): 2019 թվականին հիմնադրված «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիա» կազմակերպության (Coalition for Disaster Resilient Infrastructure/CDRI) (այսուհետ՝ ԱԴԵԿ)՝ հիմնական առաքելությունն է՝ կլիմայի փոփոխության եւ աղետների կանխարգելման դիմակայության ուժեղացմանն ուղղված նոր եւ գոյություն ունեցող ենթակառուցվածքների զարգացումն ու կատարելագործումը: Կանոնադրությամբ սահմանվում են ԱԴԵԿ-ի ծրագրերը՝ ներառյալ տեխնիկական աջակցություն, կարողությունների զարգացում, հետոզոտությունների, քարոզչական արշավների եւ գործընկերային համագործակցությունների խթանում, որոնք նպատակ ունեն մեծացնել դիմակայունությունն աղետների դեմ եւ աջակցել անդամ երկրներին ենթակառուցվածքի կայունացման գործում: Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անդամ պետություն, պարտավորվում է իրավական փաստաթղթերի հիման վրա, ուղղակիորեն կամ Հայաստանի Հանրապետության զարգացման գործակալությունների/մարմինների միջոցով կատարել կամավոր ֆինանսական կամ բնաիրային ներդրումներ ԱԴԵԿ-ում, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ազգային կառույցներից ԱԴԵԿ-ի քարտուղարությանը տրամադրել փորձագետներ, անցկացնել թեմատիկ աշխատաժողովներ եւ հանդիպումներ եւ փոխհատուցել ճանապարհային ծախսեր: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 14.07.2025թ.
|