ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1127-16.07.2025-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-11271 -16.07.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1127-16.07.2025-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-11271 -16.07.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Նախագիծ) 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (Օրենսգիրք) նոր խմբագրությամբ շարադրվող 170.8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում հանել «, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի),» բառերը՝ այն հիմնավորմամբ, որ նշված դրույթներում հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասում նշված խախտմանը, որն արդեն իսկ նախատեսում է ծխախոտային արտադրատեսակները եւ ալկոհոլային խմիչքները (սպիրտը) որպես բացառություն: Ուստի Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 170.8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում նույն հոդվածի 1-ին մասում նշված խախտմանը հղում կատարելը ենթադրում է նաեւ սահմանված բացառությունը հաշվի առնելը, հետեւաբար ծխախոտային արտադրատեսակները եւ ալկոհոլային խմիչքները (սպիրտը) կրկին առանձնացնելու եւ բացառելու անհրաժեշտությունը բացակայում է: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 25.07.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 25.07.2025թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար սահմանված պատասխանատվության շրջանակներում ավելացնել գործող տուգանքների չափերը, նշված արարքների համար առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառել եւ իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար սահմանել քրեական պատասխանատվություն: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 22.07.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում», ինչը պայմանավորված է չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության շրջանակներում խախտում համարվող գործողությունները հստակեցնելու եւ գործող տուգանքների չափերը ավելացնելու, ինչպես նաեւ իրացման նպատակով կեղծ հսկիչ նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու, օգտագործելու կամ իրացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության շրջանակներում որոշակիացնել խախտում համարվող արարքները եւ ավելացնել գործող տուգանքների չափերը՝ կիրառելով առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցներ: Խախտում համարվող արարքների կանխարգելման եւ վարչական պատասխանատվության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հեղինակը Նախագծերի փաթեթով՝ ծխախոտի արտադրանքի եւ խմիչքների (սպիրտի) դեպքերի համար որպես լրացուցիչ վարչական տույժի տեսակ՝ նախատեսում է վարչական իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավման վերաբերյալ կարգավորումներ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 23.07.2025թ.
|