ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.1-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.2-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.3-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.4-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.5-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.6-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.7-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.8-01.08.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1131.9-01.08.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.1-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.2-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.3-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.4-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.5-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.6-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.7-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.8-01.08.2025-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1131.9-01.08.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Սույն պահանջի պահպանման անհրաժեշտությունն առկա Նախագծի մի շարք հոդվածներում: Այսպես՝
Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել եւ լրամշակել համապատասխան հոդվածները՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան: 2. Նախագծով նախատեսված են մի շարք կարգավորումներ, որոնք միանշանակ չեն ընկալվում եւ կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի համապատասխանության տեսանկյունից. օրինակ՝
Իրավական շփոթից խուսափելու նպատակով եւ առաջնորդվելով իրավական որոշակիության սկզբունքով՝ առաջարկում ենք նշված դրույթները վերախմբագրել: Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1270 որոշմամբ, անդրադառնալով օրենքների որոշակիությանը, արձանագրել է՝ «Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի»: 3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում կենդանու անձնագիրը սահմանվում է ոչ միայն կենդանու եւ կենդանու պահողի նույնականացման տվյալներ պարունակող միկրոչիպ, այլ նաեւ որպես դաջվածք կամ պիտակ։ Ուստի առաջարկում ենք Նախագծով նախատեսել նաեւ դաջվածքի կատարման եւ պիտակի ամրացման կարգի վերաբերյալ կարգավորումներ, ինչպիսիք նախատեսված են Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում միկրոսխեմայի վերաբերյալ։ 4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նախատեսված է կացարանների կառավարման եւ շահագործման կարգի Կառավարության կողմից հաստատման իրավասությունը, իսկ 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կառավարման կարգի մշակելու իրավասությունը տրվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Հարկ է նկատել, որ Նախագծով կացարանների սեփականության ձեւի մասին որեւէ նշում առկա չէ: Հետեւաբար կացարանները կարող են լինել նաեւ մասնավոր անձին սեփականության իրավունքով պատկանող տարածք կամ կառույց (ելնելով նաեւ այն հանգամանքից, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացնել նոր 50.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմինները տրամադրելու են կացարանների գործունեության թույլտվություններ): Իսկ մասնավոր անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքի կամ կառույցի կառավարման կարգը չի կարող սահմանվել Կառավարության կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, քանզի այն կոնֆլիկտային կարող է դիտվել մասնավոր սեփականության ազատ, սեփականատիրոջ հայեցողությամբ տնօրինելու օրենսդրական երաշխիքներին: Ուստի առաջարկում ենք վերանայել այս կարգավորումը: 5. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 7-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավման գործածումը բացառել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը, համաձայն որի. «2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Տնային կենդանիների կառավարման ոլորտում խնդիրների բարձրաձայնման, հավաքագրման եւ հասցեագրման նպատակով ՀՀ վարչապետը ձեւավորում է միջգերատեսչական հանձնաժողով, հաստատում դրա անհատական կազմը եւ աշխատակարգը: Հանձնաժողովի կազմում պարտադիր ներկայացվածություն պետք է ունենան ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քանակը որոշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եւ ներկայացնում ՀՀ վարչապետի հաստատմանը:»։ Սույն կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծում բացակայում են «միջգերատեսչական հանձանժողով»-ի կարգավիճակի, գործառույթները եւ այլ վերաբերելի կարգավորումները, որոնք առաջարկում ենք Նախագծով սահմանել։ Բացի այդ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիշատակվում է «տնային կենդանիների կառավարման ոլորտ» հասկացությունը, որի բովանդակությունը Նախագծով չի բացահայտվում՝ առաջացնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի պահպանման անհրաժեշտություն, այն է՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները:»։ 7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լիազոր մարմինների շրջանակը ներառում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ներքին գործերի ոլորտներում լիազորված պետական մարմինները՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն օրենսդրությունը սահմանվում է որպես օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն: Սահմանադրության 6-րդ հոդվածում սահմանված է օրինականության սկզբունքը, որի 1-ին մասի համաձայն. «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»: Սույն դրույթը որպես օրինականության սկզբունքի կարեւոր բաղադրիչ, պահանջում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվեն Հայաստանի Հանրապետության իրավակարգում գերակայող իրավական ակտերով, այն է՝ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով չեն կարող սահմանվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց լիազորություններ: Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող «օրենսդրություն» հասկացությունը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լիազոր մարմինների լիազորությունները թողնում է նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավորման շրջանակում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից: 8. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներին հղում կատարելիս առաջարկում ենք «օրենքներով» բառին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 9. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենք նախատեսել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արձանագրությունները նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնելու հնարավորություն, քանզի Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերջիններս նույնպես համարվում են հանրային վերահսկողության արդունքների «հասցեատեր»։ 10. Առաջարկում ենք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) «ԳԼՈՒԽ 3.»-ի եւ «ԳԼՈՒԽ 6.»-ի համարակալումից հետո նշված կետերը հանել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով»: 11. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության դեպքերի»: Միաժամանակ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետով դաժան վերաբերմունք է դիտարկվում նաեւ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով, իսկ 3-րդ մասով կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով ցանկացած գործողությամբ կենդանու մահը արդեն իսկ ընդգրկում է նրա կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի, թունավորման միջոցով իրականացնելու մասնավոր դեպքերը եւ լրացուցիչ կարգավորման անհրաժեշտությունը առկա չէ: Սույն դիտարկման հիման վրա անհրաժեշտ է վերանայել նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասը: 12. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» եւ «եւ/(կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերնայել Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում նման ձեւակերպման կիրառումը: 13. Նախագծի 10-րդ հոդվածում բացակայում է 4-րդ մասը՝ 3-րդ մասին անմիջապես հաջորդում է 5-րդը: Առաջարկում ենք այստեղ, ինչպես նաեւ նույն հոդվածի 3-րդ մասում ապահովել կետերի համարակալման ճիշտ հաջորդականությանը: 14. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն կենդանու պահողի նույնականացման անհնարինության բացակայության պարագայում կենդանին տեղակայվում է կացարանում: Համանման կարգավորում նախատեսված է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ մասում: Ցանկանում ենք արձանագրել, որ սույն կարգավորումները հակասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությանը, ըստ որի՝ առանց հսկողության թողնված կենդանի գտած անձը կենդանու սեփականատիրոջը որոնելու ընթացքում իրավունք ունի այն թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը եւ օգտագործմանը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 11-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները վերանայել քաղաքացիական օրենսդրության կարգավորումների համատեքստում: 15. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում սահմանված է. «5. Տնային շներ պահողը պարտավոր է նաեւ` ( ) 7) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.»: Հարկ ենք համարում նշել, որ այս պարտականության խախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսված: Կարծում ենք՝ այսպիսի պարտականության կատարման պահանջի նկատմամբ հսկողություն իրականացնելն իրատեսական չէ եւ պարտականությունը սահմանելիս այն պետք է հաշվի առնվի: 16. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Կենդանիների կացարաններում կարող են պահվել թափառող, գտնված կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիներ: Կացարան տեղափոխված կենդանիները անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումներից եւ ստերջացվելուց հետո կամ բաց են թողնվում համայնք, կամ մշտապես պահվում են կացարանում կենդանու խնամքի առանձնահատկությունների, կենդանու անվտանգության կամ համայնքի անվտանգության նկատառումներով պայմանավորված համայնքի ավագանու հայեցողությամբ, կամ ենթարկվում են քնեցման սույն օրենքով սահմանված հիմքերով»: Սույն կարգավորման առնչությամբ ցանկանում ենք նշել հետեւյալը.
17. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալման մեջ օգտագործվել է «1.1.» ձեւակերպումը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասին, ըստ որի միայն փոփոխություն եւ լրացում կատարելիս են հոդվածի մասի կետերը ստանում լրացուցիչ համարով համարակալում՝ համարների փոփոխություն թույլ չտալու նպատակով։ Նախագիծը չի հանդիսանում գործող նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում նախատեսող նորմատիվ իրավական ակտ եւ առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածում վերանայել կատարված համարակալումը։ 18. Նախագծի 17-րդ հոդվածում նշվում է, որ կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջների վերաբերյալ իրավահարաբերությունները կանոնակարգվում են «Անասնաբուժության մասին» օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված կարգով: Սակայն ցանկանում ենք նշել, որ «Անասնաբուժության մասին» օրենքի 32-րդ հոդվածը վերաբերում է կենդանիների բարեկեցությանը եւ ոչ քնեցմանը: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 17-րդ հոդվածը եւ շտկել կատարվող հղումները: 19. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունների կատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանցակազմ կամ պատիժ կամ քրեաիրավական ներգործության միջոց նախատեսող նորմերը կարող են կիրառվել միայն սույն օրենսգրքում ընդգրկվելուց հետո:» Սույն կարգավորման համատեքստում Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասը չի ունենում ինքնուրույն իրավական նշանակություն, ուստի առաջարկում եք այն վերանայել: 20. Նախագծի պահանջների խախտմամբ քնեցումը առաջացնում է քրեական պատասխանատվություն Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչդեռ «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջների խախտմամբ քնեցումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.11-րդ հոդվածի: Թեեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով նկարագրված արարքը առանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսվելու չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն, այնուամենայնիվ, առաջարկում ենք վերանայել այս դրույթները իրենց միասնության մեջ եւ վերացնել հակասությունները, քանզի անձը միեւնույն ժամանակ նույն արարքի համար չի կարող ենթարկվել եւ՛ քրեական, եւ՛ վարչական պատասխանատվության: 21. Նախագծի 6-րդ գլխի վերնագիրը առաջարկում ենք նախատեսել հետեւյալ կերպ՝ «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները: 22. Նախագծի 20-րդ հոդվածի վերնագրում առաջարկում ենք «դրույթ» բառը փոխարինել «մաս» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը, համաձայն որի՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանում են նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետները»: 23. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասում Նախագծով սահմանված ընդունման ենթակա ակտերը մատնանշելիս «ենթաօրենսդրական ակտերն» արտահայտության փոխարեն առաջարկում ենք օգտագործել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն» արտահայտությունը՝ ուղորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված սահմանմամբ: 24. Նախագծի մի շարք հոդվածներում տնային կենդանի պահողների համար սահմանվում են նոր պարտականություններ: Օրինակ՝ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է տնային կենդանի պահելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ձեռք բերելու պարտականությունը: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար: Միեւնույն ժամանակ Նախագծի անցումային դրույթներում սահմանված չէ այդպիսի պարտականություններ սահմանող դրույթների ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ, այն հիմնավոր ժամանակահատվածի վերաբերյալ դրույթ, որի ընթացքում տնային կենդանի պահողները կկարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել Նախագծով սահմանված նոր պահանջներին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել Նախագծի տնային կենդանի պահողների նկատմամբ նոր պարտականություններ նախատեսող դրույթների ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ, սահմանելով հիմնավոր ժամանակահատված, որը թույլ կտա տնային կենդանի պահողներին իրենց վարքագիծը համապատասխանեցնել Նախագծով սահմանված նոր պահանջներին: 25. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: ( )»: 26. «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 13-րդ մասով վարչական պատասխանատվություն է նախատեսվում տնային կենդանի պահողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահման եւ խնամքի կարգերը խախտելու համար: Այդ կարգը սահմանելու լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված է Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով, ապա թվարկված են այն նվազագույն պայմանները, որոնք պետք է պահպանված լինեն: Եթե «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 13-րդ մասը նախատեսում է վարչական պատասխանատվություն այդ կարգը խախտելու համար, ապա նույն հոդվածի 14-17-րդ մասերով նախատեսվում են այդ կարգի առանձին պահանջների չպահպանման համար պատասխանատվություն: Այսինքն «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 13-րդ մասով կարող են որակվել եւ վարչական զանցանք համարվել նույն հոդվածի 14-17-րդ մասերով նախատեսված արարքները եւս: Այսպիսի մոտեցումը կարող է արդարացված լինել միայն այն պարագայում, երբ առկա է սանկցիաների տարբերություն՝ առանձին պայմանի չպահպանման համար ավելի մեղմ կամ խիստ, որով ընդգծվում է առանձին արարքի ավել կամ պակաս հանրային վտանգավորությունը: Առաջարկում ենք կատարված դիտարկման հիման վրա վերանայել «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 13-17-րդ մասերը: 27. «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 19-րդ մասը ունի իրավական որոշակիության խնդիր: Մասնավորապես հիշատակված նորմով նախատեսվում է վարչական պատասխանատվություն կենդանուն բռնելիս էական վնաս պատճառելու համար: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում թափառող կենդանիների այնպիսի բռնման համար, որը առաջացրել է կենդանու խեղում: Գտնում ենք, որ նման ձեւակերպումները հստակ չեն, առաջացնում են տարընկալումներ եւ արարքի իրավական որակման փուլում առաջացնելու են խնդիրներ, քանզի անհասկանալի է՝ բռնման գործընթացում առաջացած հետեւանքներից որոնք են հանդիսանում «էական վնաս» եւ որոնք «խեղում»: Առաջարկում ենք այս կարգավորումները վերանայել՝ ապահովելով իրավանորմերի ընկալման միանշանակությունը եւ իրավական որոշակիության այլ որակական պահանջները: 28. «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել դասական թվականների ճիշտ գրելաձեւը: 29. «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում չեն նախատեսվել «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 24-րդ եւ 25-րդ մասերով նախատեսվող իրավախախտումներով քննություն իրականացնող իրավասու վարչական մարմինները: Վարչական գործերի ենթակայության հարցի ճիշտ լուծումը նպաստում է վարչական վարույթի արդյունավետությանը, որակյալ քննության ապահովմանը: Ենթակայությունը սերտորեն կապված է իրավասության հետ: Իրավասությունը պայմանավորված է տվյալ վարչական մարմնի առջեւ դրված խնդրներով եւ գործառույթներով: Առաջարկում ենք վերոգրյալի հաշվառմամբ նախատեսել «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 24-րդ եւ 25-րդ մասերով նախատեսվող իրավախախտումները քննող իրավասու մարմիններ: 30. «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 13-րդ, 22-25-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:»: Գտնելով, որ սույն կարգավորումը կապված է Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման հետ, ցանկանում ենք նշել, որ միանշանակ չէ, որ այդ ակտերը ընդունված կլինեն «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող ամսաթվին՝ հաշվի առնելով օրենքի ընդունման «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված գործընթացները: Նման մոտեցման դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեվող Օրենսգրքում նոր լրացվող 113-րդ հոդվածի այլ իրավախախտումներ եւս կապված են այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման հետ, ինչպես օրինակ «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեվող Օրենսգրքում նոր լրացվող 113-րդ հոդվածի 11-րդ մասը եւ այլն: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք վերանայել «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող ժամկետը: 31. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասը առաջարկում ենք լրամշակել, քանզի օրենքի նախագծով նախատեսված խմբագրությունը առաջացնում է նյութական եւ ձեւական հանցակազմերի բախման խնդիր: Մասնավորապես «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում հանցանք է որակվում ցանկացած գործողություն կենդանու նկատմամբ, որը ներառում է դաժան վերաբերմունք առանց մահվան ելքի, սակայն միեւնույն ժամանակ նույն հոդվածով որպես հանցանք է նախատեսվում օրինակ կենդանու կյանքի ընդհատումը մտրակման միջոցով: Առաջանում է իրավական խնդիր, թե որ պահին պետք է համարվի հանցագործությունը կատարված՝ մտրակման պահին, թե կենդանու մահանալու պահին: Հավելենք, որ հանցագործության կատարման պահը կարեւոր նշանակություն ունի քրեական իրավունքում. նրա միջոցով է որոշվում կիրառման ենթակա քրեական օրենքը, նրա հետադարձությունը, վաղեմության ժամկետները եւ այլն: 32. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասից առաջարկում ենք հանել «, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության» արտահայտությունը, քանզի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված արարքը անհրաժեշտ պաշտպանության կամ քրեական պատասխանատվությունը բացառող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ գլխով նախատեսված հանգամանքների շրջանակում կատարելը արդեն իսկ չի ենթադրում քրեական պատասխանատվություն: Ուստի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում նման բացառության նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է: 33. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Անասնաբուժության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ,17-րդ, 18-րդ,19-րդ կետերը: «Անասնաբուժության մասին» օրենքի 35-րդ հոդվածում սահմանված են կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները: «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերում ամրագրված են հետեւյալ հասկացությունները. «17) կենդանիներ` կաթնասուններ, թռչուններ, երկկենցաղներ, սողուններ, ձկներ, կակղամորթներ, խեցգետնակերպեր, խխունջներ, միջատներ, այլ ողնաշարավոր եւ անողնաշարավոր կենդանիներ, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատեւում են. 18) գյուղատնտեսական կենդանիներ` խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ (տավար, գոմեշ, ոչխար, այծ), խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ եւ այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով. 19) տնային կենդանիներ` կենդանիներ, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին.»: Վերոգրյալը հաշվի առնելով նշենք, որ «Անասնաբուժության մասին» օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների շրջանակն ավելի շատ կենդանիներ է ընդգրկում, քան Նախագծի կարգավորման ոլորտում գտնվող կենդանիներն են: Հետեւաբար «Անասնաբուժության մասին» օրենքում սահմանված արգելքները եւ պարտականությունները տարածվում են ոչ միայն Նախագծի կարգավորման ոլորտում գտնվող կենդանի պահողների, այլ «Անասնաբուժության մասին» օրենքի կարգավորման շրջանակում գտնվող կենդանի պահողների նկատմամբ: «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Անասնաբուժության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ,17-րդ, 18-րդ,19-րդ կետերով նախատեսված կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները «Անասանուժության մասին» օրենքում ուժը կորցած ճանաչելը կհանգեցնի ավելի լայն շրջանակի կենդանիներ պահողների նկատմամբ սահմանափակումների եւ արգելքների վերացման, քան սահմանվում է Նախագծով: 34. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «8.1» գրելաձեւը փոխարինել «8.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի «50.1» գրելաձին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «58.1» գրելաձեւին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «7.1» գրելաձեւին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «6.1» գրելաձեւին: 35. Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր 50.1-ին հոդվածի համարը վերնագրից առաջարկում ենք բաժանել միջակետով: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր 58.1-ին հոդվածի համարի վերնագրին: 36. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50.1-ին հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 7-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարի անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում սեփական լիազորություն է նախատեսվում համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման վայրերը սահմանելը: Միաժամանակ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նոր լրացվող 58.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով այն նախատեսվում է որպես քաղաքապետի լիազորություն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Գտնում ենք, որ այսպիսի տարբերակված մոտեցումը կարիք ունի լրացուցիչ հիմնավորման՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ: 37. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: »: 38. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 50.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Համայնքի ղեկավարը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.( )»: Սույն ձեւակերպումը խնդրահարույց է եւ կարող է շփոթ առաջացնել, քանզի «պետական վերահսկողություն» հասկացությունը ենթադրում է մի գործընթաց, որն իրացվում է պետական մարմնի կողմից եւ ոչ տեղական ինքնակառավարման մարմնի: Հետեւաբար այդ գործընթացում լիազորություններ կարող է ունենալ պետական մարմինը՝ անհրաժեշտ համարելու դեպքում պատվիրակելով նրանք տեղական ինքնակառավարման մարմնին: Կարծում ենք՝ այս առնչությամբ օգտագործվող ձեւակերպումներում առկա է հակասություն եւ անհրաժեշտ է վերանայել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 50.1-ին հոդվածի 2-րդ մասը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 58.1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթին: 39. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 50.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «2. Համայնքի ղեկավարը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները. ( ) 2. օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես «կենդանիների պահման բոլոր վայրեր» հասկացությունը սահմանված չէ բավարար չափով հստակ եւ որոշակի, որպեսզի հասկանալի լինի ինչպիսի վայրերի շրջանակ է ընդգրկում, որտեղ համայնքի ղեկավարն իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ: Եթե «կենդանիների պահման բոլոր վայրեր» հասկացությունը ընդգրկում է նաեւ օրինակ՝ կենդանիներ պահողների տները եւ բնակարանները, ապա նշված վայրերում «անխոչընդոտ վերահսկողությունը» կարող է հանգեցնել մի շարք սահմանադրական իրավունքների խախտման, օրինակ՝ սեփականության իրավունքի, բնակարանի անձեռնմխելիության: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 58.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում սահմանված դրույթին: 40. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի վերնագրի չակերտները: 41. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 145-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով: 2. Իրավունքներն իրացնելիս կենդանիների նկատմամբ արգելվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի սկզբունքներին հակասող վերաբերմունքը:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նախատեսելով իրավական կոլիզիաների հաղթահարման կանոններ, նշում է, որ ընդհանուր նորմի եւ հատուկ նորմի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նորմերը հանդիսանալու են քննարկվող իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմեր եւ հակասության դեպքում ունենալու են առավելություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսվող կարգավորումների նկատմամբ, ինչպես նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասում: Հետեւաբար առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 145-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, քանզի այն ներառվում է նույն հոդվածի 1-ին մասի բովանդակությունում: 42. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Լիցենզավորման մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: »: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին: 43. Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, ոչ հստակ ձեւակերպումներ, որոնք շտկման կարիք ունեն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության, իրավական որոշակիության սկզբունքներին համապատասխանության տեսնակյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Անասնաբուժության մասին» օրենքի, «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), 13.08.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 13.08.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության, ինչպես նաեւ կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Գ. Կիրակոսյան հեռ.` 011 513-603 19.08.2025թ.
ԱԺ պատգամավորների կողմից ներկայացվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները. 1. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության եւ այլ անձանց պաշտպանության դեպքերի». 2. Նշենք նաեւ, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի այլ կետերում նշված որոշ գործողությունների վրա (օրինակ, «ուժեղ հարվածի», «հրազենով կրակելու», «փոխադրամիջոցներից նետելու» եւ այլն) նույնպես պետք է տարածվեն 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված բացառությունները. 3. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում՝ «պարտադիր կանխարգելում եւ բուժում» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «կենդանիների հիվանդությունների վերաբերյալ իրավասու մարմիններին/անձանց ծանուցման կարգը, ժամկետները». 4. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «ապահովել» բառից առաջ ավելացնել «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերը. 5. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ «Տնային շուն պահողը պարտավոր է նաեւ՝ ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել կարճ կապի վրա», իսկ 10-րդ կետի համաձայն՝ «պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ»: Հարկ ենք համարում նշել, որ «կարճ կապի» արտահայտությունը կարող է հայեցողական մեկնաբանման առիթ հանդիսանալ. 6. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ «Տնային շուն պահողը պարտավոր է նաեւ՝ բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների տարածքներում»: Առաջարկում ենք ընդլայնել վերոնշյալ 11-րդ կետում նշված հաստատությունների/օբյեկտների ցանկը՝ ներառելով նաեւ ուսումնական հաստատությունները, հասարակական տրանսպորտի միջոցները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքները եւ այլն. 7. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պարեկության ժամանակ արգելվում է ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը»: Նշված դրույթի ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ այլ դեպքերում (բացի պարեկություն իրականացնելուց) ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը թույլատրելի է: Ուստի եւ, առաջարկում ենք վերանայել եւ վերաշարադրել նշված դրույթը: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկություններն ու նկատառումները՝ կարծում ենք, որ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 18.08.2025թ.
|