ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1192-18.11.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1192-18.11.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.12.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.12.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է կարգավորել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առեւտրի էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման (ՀՀ ներմուծվող եւ ՀՀ-ից արտահանվող) գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման, հարկային հաշվարկների ներկայացման, ինչպես նաեւ ապրանքների վերադարձի հետ կապված հարցերը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է խմբագրել «ապրանքների էլեկտրոնային առեւտուր», «առեւտրի էլեկտրոնային հարթակ» հասկացությունները եւ սահմանել «ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքի մատակարարման վայր» հասկացությունը, ինչպես նաեւ նախատեսվում է սահմանել, որ՝ - ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում արտարժույթով արտահայտված գործարքների մասով առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկման բազան եւ եկամուտը որոշվելու են ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկայում ձեւավորված միջին փոխարժեքից, - ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման նպատակով ապրանքի մատակարարման պահ է համարվելու ֆիզիկական անձանց կողմից ապրանքի դիմաց վճարում կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը, - ՀՀ տնտեսավարող սուբյեկտների կողմից ԵՏՄ առեւտրի էլեկտրոնային հարթակներով ԵՏՄ անդամ այլ պետությունում գտնվող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքները համարվելու են ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող գործարքներ, - ԵՏՄ առեւտրի էլեկտրոնային հարթակների միջոցով ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ը հաշվարկելու եւ վճարելու է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը, - ՀՀ տնտեսավարողների կողմից ԵՏՄ առեւտրի էլեկտրոնային հարթակով ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց մատակարարվող ապրանքների մասով, եթե մատակարարվող այդ ապրանքները ներմուծվում են ԵՏՄ անդամ այլ պետության տարածքից, տնտեսավարող սուբյեկտները պետք է վճարեն ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքների մասով ներմուծման ԱԱՀ, - առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում եւ այլն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 25.11.2025թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», որը նպատակ ունի սահմանել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առեւտրի էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման (ՀՀ ներմուծվող եւ ՀՀ-ից արտահանվող) գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման, հարկային հաշվարկների ներկայացման, ինչպես նաեւ ապրանքների վերադարձի մասով կարգավորումները: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 01.12.2025թ.
|