ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1193-18.11.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1193-18.11.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 5-րդ հոդվածը՝ 1-ին մասով նախ սահմանել ֆիզիկական անձանց պետական տուրքի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքի ժամկետը, ապա 2-րդ մասով այդ ժամկետի ավարտից հետո արդեն իսկ արտոնությունից օգտվող անձանց համար այդ արտոնության գործողության ժամկետի եւ երկարաձգման վերաբերյալ կարգավորումը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ ներկայացված առաջարկության հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների հստակությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 04.12.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 04.12.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, համաձայն որի, պետական տուրքի գծով արտոնություններից կարող են օգտվել օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր մեկնում են այն ավիաընկերությունների միջոցով, որոնք Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկում (սեւ ցուցակ) ընդգրկված լինելու հետեւանքով իրենց կոդով թռիչքներ չեն իրականացրել IATA կոդով օդանավակայաններ, սակայն իրենց թռիչքները կազմակերպել եւ իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերի միջոցով, եւ այդ օդանավակայանները չվերթները մեկնարկելու օրվա դրությամբ համարվել են չսպասարկված: Նախագծով առաջարկվում է Օրենքով նախատեսված օդային ուղեւորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումը իրականացնել մինչեւ երկու անգամ ներառյալ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 28.11.2025թ.
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարել լրացում եւ փոփոխություն: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է օդային տրանսպորտի միջոցով ելքի համար վճարվող պետական տուրքից ազատել այն ֆիզիկական անձանց, ովքեր օգտվում են այն ավիաընկերություններից, որոնք Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկում (սեւ ցուցակ) ընդգրկված լինելու հետեւանքով իրենց թռիչքները կազմակերպել եւ իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերի միջոցով, եւ այդ ուղղությունները համարվել են չսպասարկված: Արտոնությունը նախատեսվում է տրամադրել 36 ամսով (մինչեւ երկու անգամ ներառյալ 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ): Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծի ընդունումը կոնկրետ շրջանակի անձանց համար՝ սոցիալական առումով, կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 01.12.2025թ.
|